Գերմանիայի հավաքականի ավագ Իլկայ Գյունդողանը խոսել է Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրում Շոտլանդիայի նկատմամբ տարած հաղթանակի 5։1 մասին։
«Մենք հանդիպման մեկնարկում ինտենսիվ խաղացինք և աներևակայելի լավ առաջին խաղակես անցկացրեցինք: Սա հենց այն մեկնարկն էր, որը մեզ անհրաժեշտ էր: Խաղից առաջ լավ զգացողություն ունեի, և բարեբախտաբար այդ զգացողությունը ճիշտ ստացվեց։ Մեր ընդունած գոլը լավ նախազգուշացում էր մեզ համար, որ տեմպը թուլացնել պետք չէ»,- Գյունդողանի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։