Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը, որն այժմ 36 տարեկան 327 օրական է, դարձել է Եվրոպայի առաջնությունների պատմության ամենաերիտասարդ մարզիչը։ Այս մասին հայտնում է Opta Sports-ը։
Հաղորդվում է, որ Նագելսմանը գերազանցել է Սլովենիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սրեշկո Կատանեցի ռեկորդը, որը Եվրո-2000-ի ժամանակ 36 տարեկան 333 օրական էր։
Հիշեցնենք, որ Նագելսմանը Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ էր նշանակվել 2023 թվականի սեպտեմբերին։
Այսօր՝ հունիսի 14-ին, նրա գլխավորությամբ Գերմանիայի հավաքականը կանցկացնի Եվրո-2024-ի մեկնարկային խաղում։ Եվրո 2024-ի մեկնարկային խաղը կկայանա Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում:
























































