«Ժիրոնայի» ավագ, իսպանացի կիսապաշտպան Ալեշ Գարսիան պայմանագիր է կնքել «Բայերի» հետ։
Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Իսպանացի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է հինգ տարով։
Նախորդ մրցաշրջանում Գարսիան Լա Լիգայում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
























































