«Բավարիայի» սպորտային տնօրեն Մաքս Էբերլը կիսվել է Ճապոնիայի հավաքականի պաշտպան Հիրոկի Իտոյի` մյունխենյան ակումբ տեղափոխության վերաբերյալ իր կարծիքով։
«Մենք շատ ուրախ ենք, որ Հիրոկի Իտոյի հետ պայմանագիր ենք կնքել:
Մեզ պետք են քաղցած խաղացողներ, ովքեր նոր էներգիա կհաղորդեն թիմին, իսկ Հիրոկին ունի այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է՝ ֆուտբոլիստ, ով ընդունում է մարտահրավերները, հաղթահարում դրանք և անընդհատ առաջ է շարժվում:
Նա արդեն մեծ փորձ է ձեռք բերել և կարող է դիմակայել ճնշմանը»,- Էբերլի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն։