Ճապոնիայի հավաքականի պաշտպան Հիրոկի Իտոն խոսել է «Շտուտգարտից» «Բավարիա» տեղափոխվելու մասին։
«Ինձ համար մեծ պատիվ է խաղալ աշխարհի մեծագույն ակումբներից մեկում։ «Բավարիան» լավ համբավ ունի նաև Ճապոնիայում։ Ես միշտ բոլոր ուժերս տվել եմ «Շտուտգարտին» և երախտապարտ եմ ակումբին։
Հիմա ես անհամբեր սպասում եմ Մյունխենում նոր մարտահրավերին և ցանկանում եմ նպաստել, որ «Բավարիան» շատ գավաթներ նվաճի: Ժամանակն է նոր քայլ անելու, և «Բավարիան» դրա համար իդեալական ակումբ է», — ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն:
Հունիսի 13-ին հայտնի դարձավ, որ Իտոն մյունխենյան ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականը։
























































