Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Էդին Թերզիչը մեկնաբանել է զբաղեցրած պաշտոնը լքելու որոշումը։ Մասնագետի հրաժարականի մասին հայտարարվել է այսօր՝ հունիսի 13-ին։
«Ուեմբլիում մեր եզրափակչից հետո ես խնդրեցի պատասխանատուներին խոսել, քանի որ Դորտմունդում ինը տարի անց, այդ թվում՝ վեց տարի որպես մարզիչ և երկուսուկես տարի որպես գլխավոր մարզիչ, ես զգացի, որ առաջիկա մրցաշրջանը պետք է սկսել նոր մարզչով։
Ամեն ոք, ով ճանաչում է ինձ, գիտի, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում երկու սիրտ էր բաբախում կրծքիս մեջ, երբ որոշումներ էի կայացնում: Բայց նույնիսկ լարված քննարկումներից հետո որոշումս չփոխվեց։ «Բորուսիային» միշտ ամենալավն եմ մաղթում, ասում եմ՝ շնորհակալություն և հրաժեշտ տալիս», — Թերզիչի խոսքն է մեջբերել թիմի մամուլի ծառայությունը։
Թերզիչի պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված էր մինչև 2025 թվականի հունիսը։ 41-ամյա գերմանացին ակումբը գլխավորել էր 2022 թվականի ամռանը։