«Բավարիան» համաձայնության է եկել «Շտուտգարտի» հետ պաշտպան Հիրոկի Իտոյի տրանսֆերի հարցում։ Այս մասին հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մյունխենյան թիմը ճապոնացու համար կվճարի 30 մլն եվրո և 25-ամյա խաղացողի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր։
Անցած մրցաշրջանում Իտոն թիմի կազմում անցկացրել է 29 խաղ և կատարել 2 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2027 թվականի ամռանը։
Transfermarkt պորտալը ճապոնացի խաղացողի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։