Իտալացի մարզիչ Ջենարո Գատուզոն գլխավորել է «Հայդուկը», հայտնում է խորվաթական ակումբի պաշտոնական կայքը։
46-ամյա մասնագետը պայմանագիր է կնքել մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
Իտալացու վերջին աշխատանքը եղել է «Մարսելում», որտեղից նա պաշտոնանկ է արվել փետրվարին։ Նախկինում Գատուզոն մարզել է «Վալենսիան», «Նապոլին», «Միլանը», «Պիզան», հունական ՕՖԻ-ն, «Պալերմոն» և շվեյցարական «Սիոնը»:
























































