Պորտուգալացի հայտնի մասնագետ Ֆերնանդու Սանտուշը գլխավորել է Ադրբեջանի ազգային հավաքականը։ Այս մասին հայտնում են պաշտոնական աղբյուրները։
Սանտուշի վերջին աշխատավայրը եղել է թուրքական «Բեշիքթաշը», որտեղից նա հեռացել է այս տարվա ապրիլին։
Մասնագետն ավելի վաղ մարզել է նաև այնպիսի թիմեր, ինչպիսիք են «Պորտուն», ԱԵԿ-ը, «Պանատինայկոսը», «Սպորտինգը», «Բենֆիկան», ՊԱՕԿ-ը։ Պորտուգալացին գլխավորել է նաև Հունաստանի, Պորտուգալիայի և Լեհաստանի հավաքականները։
























































