Մյունխենի «Բավարիան» և Լևերկուզենի «Բայերը» պաշտոնական բանակցություններ են վարում Գերմանիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Ջոնաթան Տայի տրանսֆերի շուրջ։ Այս մասին հայտնում է լրագրող Թոբի Ալթշեֆլը:
Ըստ աղբյուրի՝ «Բավարիան» Տայի համար առաջարկել է մոտ 18 միլիոն եվրո, մինչդեռ «դեղագործները» շատ ավելին են պահանջում՝ 40 միլիոն եվրո: Հաղորդվում է, որ մյունխենցիների երկրորդ առաջարկը կկազմի մոտ 25 միլիոն եվրո՝ առանց բոնուսների։ Եթե «Բայերը» մերժի, «Բավարիայի» ղեկավարությունը կարող է հրաժարվել բանակցությունների շարունակությունից:
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ «Բայերի» պաշտպան Տան պայմանավորվել է «Բավարիայի» հետ։ Ֆուտբոլիստի և պոտենցիալ նոր ակումբի միջև ձեռք է բերվել լիարժեք համաձայնություն։
28-ամյա Ջոնաթան Տան Լևերկուզենի «Բայեր» է տեղափոխվել 2015 թվականին «Համբուրգից»: Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 353 հանդիպման, որոնցում դարձել է 14 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ Տայի ներկայիս աշխատանքային պայմանագիրը «դեղագործների» հետ գործում է մինչև 2025 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 30 միլիոն եվրո: