Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը խոսել է ազգային հավաքականի հետ աշխատանքի դժվարությունների մասին։
36-ամյա մասնագետը Գերմանիան հավաքականը գլխավորել է 2023 թվականի սեպտեմբերին։ Թիմի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։
«Ավելի դժվար է ազդել ազգային հավաքականում իրավիճակի վրա, քան ակումբում. Որպեսզի բոլորն իսկապես ըմբռնեն և հասկանան ձեր գաղափարները, դուք պետք է շատ խոսեք մարզչական շտաբի հետ և ճիշտ պահերին անհատական զրույցներ վարեք խաղացողների հետ: Պետք է ճիշտ ժամանակ ընտրել խաղացողների հետ շփվելու համար, որպեսզի այն իրական ազդեցություն ունենա թիմի վրա:
Պետք է շատ հանդիպումներ դիտել, մտածել յուրաքանչյուր դիրքի պահանջների մասին, պարզել, թե որ խաղացողներն են հարմար այս դիրքերի համար՝ ելնելով այն բանից, թե ինչպես են նրանք խաղում իրենց ակումբներում: Մենք պետք է անընդհատ մտածենք, թե ով կարող է լավ ներգրավվել թիմում և ով է պետք, որպեզի մենք էլ ավելի հաջողակ դառնանք: Շատ նկատառումներ են քննարկվում կուլիսներում, որոնք հասարակությունը չի նկատում, քանի որ մենք ամեն օր չենք տեսնում միմյանց մարզումների ժամանակ և, իհարկե, անընդհատ բազայում չենք»,- Նագելսմանի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Գերմանիայում 2024 թվականի Եվրոպայի առաջնությունը մեկնարկում է հունիսի 14-ին և կտևի մինչև հուլիսի 14-ը։ Գերմանիան A խմբում կխաղա Շվեյցարիայի, Հունգարիայի և Շոտլանդիայի հետ:
























































