Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հումելսը, ամենայն հավանականությամբ, կհեռանա թիմից այս ամառ, եթե «իշամեղուների» ղեկավարությունը թողնի գլխավոր մարզիչ Էդին Տերզիչին ակումբում իր պաշտոնում: Այս մասին հայտնում է Sky Sport Germany-ն։
Աղբյուրի համաձայն՝ մարզչի և խաղացողի միջև լարված հարաբերություններ են եղել՝ չնայած պաշտպանի լավ խաղին նախորդ մրցաշրջանում: Օրինակ՝ Հումելսը որոշ հանդիպումներում բազմիցս քննադատել է Տերզիչի մարտավարությունը։
Հաղորդվում է, որ «Բորուսիայից» հեռանալու դեպքում, Հումելսը կարող է ուժերը փորձել MLS-ում կամ Սաուդյան Արաբիայում։
























































