Մյունխենի «Բավարիայի», «Լացիոյի» և Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Միրոսլավ Կլոզեն գլխավորել է «Նյուրնբերգը»։ Այս մասին հայտնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Կլոզեն ծնունդով լեհական Օպոլե քաղաքից է: Միրոսլավը պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան սկսել է 1998 թվականին «Հոմբուրգի» կազմում։ Կլոզեն խաղացել է Գերմանիայի հավաքականում, 2014 թվականի աշխարհի չեմպիոն է, 2002 թվականի աշխարհի առաջնության և Եվրո 2008 թվականի արծաթե մեդալակիր, 2006 և 2010 թվականների աշխարհի առաջնությունների և Եվրո-2012-ի բրոնզե մեդալակիր:
Միրոսլավը ռմբարկուների մեջ առաջինն է աշխարհի առաջնությունների պատմության մեջ՝ 16 գոլով։ Նա աշխարհի առաջնությունների պատմության մեջ չորս մեդալ նվաճած միակ ֆուտբոլիստն է։ Կլոզեն 71 գոլով Գերմանիայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է: