Լևերկուզենի «Բայերի» և Գերմանիայի հավաքականի պաշտպան Ջոնաթան Տան պայմանավորվել է «Բավարիայի» հետ պայմանագրի հարցում, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենյան ակումբի և 28-ամյա խաղացողի միջև ձեռք է բերվել լիարժեք համաձայնություն։ Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կկնքվի մինչև 2029 թվականը։
«Բայերը» ևս տեղեկացրել է, որ Տան ցանկանում է հեռանալ թիմից։
28-ամյա Ջոնաթան Տան Լևերկուզենի «Բայեր» է տեղափոխվել 2015 թվականին «Համբուրգից»:
























































