Մյունխենի «Բավարիան» պատրաստ է քննարկել գերմանացի կիսապաշտպան Յոսուա Կիմիխի համար տրանսֆերային առաջարկները։
Այս մասին հայտնել է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ այս պահին «Բավարիայի» և Կիմիխի միջև պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները դժվար են ընթանում, և մյունխենցիները պատրաստ են նրան բաց թողնել լուրջ առաջարկի դեպքում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ սաուդյան «Ալ Ահլին» պատրաստվում է այս ամռանը բանակցել Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանի տեղափոխության շուրջ։ Հաղորդվում էր նաև, որ «Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կցանկանար ֆուտբոլիստին տեսնել իր թիմում։
























































