Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի պաշտպան Ժանուել Բելոսյանը տեղափոխվել է «Բայեր», հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը։
19-ամյա ֆրանսիացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։
Պաշտպանը «Ռենի» սան է։ Ֆրանսիական թիմի կազմում նա անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը Բելոսյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 10 մլն եվրո։
Անցած մրցաշրջանում «Բայերը» դարձավ Գերմանիայի չեմպիոն և նվաճեց երկրի գավաթը։
























































