Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը Ուկրաինայի հավաքականի հետ ընկերական խաղից հետո (0:0) խոսել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսի մասին.
«Նա նշանավոր կարիերա է ունեցել: Վեց հաղթանակ Չեմպիոնների լիգայում: Լավագույնն այն է, որ նա մեկտեղում է թե՛ մարդու, թե՛ ֆուտբոլիստի լավագույն որակները։ Տոնիի հետ աշխատելն աներևակայելի հաճելի է: Նա միանգամայն թիմային խաղացող է: Նա չունի և չի ունենա հատուկ կարգավիճակ Գերմանիայի հավաքականում, բայց դա նրան պետք չէ»,- Նագելսմանի խոսքերն է մեջբերում Sky Sport-ը։
Հիշեցնենք, որ երկուշաբթի՝ հունիսի 3-ին, կայացել է Գերմանիայի եւ Ուկրաինայի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը։ Խաղն ավարտվել է ոչ-ոքի (0:0):
























































