Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է գերմանական ռադիոընկերության հարցման արդյունքները, որոնք ցույց են տվել, որ գերմանացիների 21%-ը ցանկանում է ավելի շատ սպիտակամորթ ֆուտբոլիստների տեսնել հավաքականում։
«Սա ռասիզմ է։ Մենք պետք է արթնանանք, կան շատ մարդիկ, ովքեր ստիպված են փախչել իրենց երկրներից՝ փնտրելով անվտանգություն։
Խենթություն է, որ մենք այդ հարցը բարձրացնում ենք հանրային հեռուստատեսությամբ: Եվրոպայում կան մարդիկ, ովքեր ստիպված են լքել իրենց երկրները պատերազմների, տնտեսական խնդիրների, բնական աղետների պատճառով։ Հուսով եմ, որ այլևս երբեք ստիպված չեմ լինի կարդալ նման անիմաստ հարցումների մասին»,- Նագելսմանի խոսքերն է մեջբերում Relevo-ն:
























































