«Բորուսիայի» կենտրոնական պաշտպան Մատս Հումելսը կարող է լքել դորտմունդյան ակումբը՝ «իշամեղուների» գլխավոր մարզիչ Էդին Թերզիչի հետ վատ հարաբերությունների պատճառով։ Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ Հումելսը «Բորուսիայում» հանդես է գալիս 2009-ից 2016 թվականներին և 2019 թվականից առ այսօր։ Նախորդ մրցաշրջանում 35-ամյա Հումելսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 40 հանդիպման, որոնցում դարձել է չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի հուլիսին։
Նշենք, որ այսօր լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը նախատեսում է երկարաձգել պայմանագիրը գլխավոր մարզիչ Էդին Թերզիչի հետ։
























































