«Բորուսիայի» կիսապաշտպան Յուլիան Բրանդտը նշել է, որ դորտմունդցիները չեն վախենում «Ռեալից», որի հետ խաղալու են Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։
«Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանը մեզ վստահություն է տալիս: Առջևում վերջին մրցակիցն է։ Մենք չենք վախենում «Ռեալից».։Մենք հավատում ենք մեզ և մեր ուժերին։ Եթե այլ կերպ լիներ, մենք կարող էինք պարզապես մնալ տանը»,- Բրանդտի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Բորուսիա» — «Ռեալ» հանդիպումը կկայանա հունիսի 1-ին Լոնդոնում՝ «Ուեմբլի» մարզադաշտում։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։
























































