«Բավարիայի» նոր գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանիի աշխատավարձը կկազմի տարեկան 7-9 միլիոն եվրո՝ հաշվի առնելով հնարավոր հավելավճարները։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X սոցցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի համաձայն, բելգիացի մասնագետը կարող է ավելի շատ վաստակել, քան մյունխենյան ակումբի նախկին մարզիչներ Յուլիան Նագելսմանը և Հանս-Դիտեր Ֆլիկը, որոնց աշխատավարձը կազմում էր տարեկան 6 միլիոն եվրո՝ գումարած հավելավճարները: Ընդգծվում է, որ «Բավարիայի» ներկայիս մարզիչ Թոմաս Տուխելի աշխատավարձը կազմում է տարեկան մոտավորապես 9 միլիոն եվրո՝ գումարած հավելավճարներ։
Հիշեցնենք, որ մինչ մյունխենյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելը բելգիացի մասնագետը գլխավորում էր անգլիական «Բարնլին», որն այս մրցաշրջանի վերջում նահանջեց Չեմպիոնշիփ։
























































