«Բավարիայի» սպորտային տնօրեն Մաքս Էբերլը մեկնաբանել է Վենսան Կոմպանիի նշանակումը մյունխենյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնում։
«Ես շատ գոհ եմ, որ Վինսենթի և իմ համար ամեն ինչ ստացվեց: Մենք գտանք Եվրոպայի ամենահետաքրքիր մարզիչներից մեկին։ Նա երիտասարդ մարզիչ է։ Անմիջապես հասկացանք, որ ֆուտբոլի վերաբերյալ ունենք նմանատիպ տեսակետներ և որոշումներ։ Սպասում ենք նոր էներգիայի, նոր ուժի և, հուսանք, նոր հաղթանակների։
Նա ամեն ինչ ունի, բացի ամենաբարձր մակարդակի մարզչական փորձից։ Նրա ֆուտբոլային ոճը և իր գաղափարներն իրագործելու ձևը համապատասխանում են «Բավարիային»: Մենք ցանկանում ենք ակտիվ լինել խաղադաշտում՝ գնդակով և առանց գնդակի: Իմ կարծիքով՝ մենք գտել ենք «Բավարիայի» համար առաջիկա տարիների ճիշտ մարզչին»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Էբերլը։
Մյունխենցիները երեկ՝ մայիսի 29-ին, հայտարարել էին 38-ամյա բելգիացու հետ պայմանագիր կնքելու մասին։
Մասնագետի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։ Կոմպանին գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Թոմաս Տուխելին, ում հետ «Բավարիան» զբաղեցրել էր երրորդ հորիզոնականը Բունդեսլիգայում։ 12 տարվա մեջ առաջին անգամ գերմանական ակումբը մեկ մրցաշրջանում ոչ մի գավաթ չի նվաճել։
























































