Չնայած կարանտինին, «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեքերը խոստովանել է, որ կարողանում է բազայում մարզվել:
Բրազիլացին այս օրերին շարունակում է ապաքինվել ազդրի վնասվածքից.
«Ակումբում ասում են, որ պետք է մնալ տանը, բայց իմ դեպքն այլ է, քանի որ ես վնասվածք ունեմ ու պետք է հետևեմ վնասվածքիս: Վնասվածքս լուրջ չէ, բայց ամնօրյա խնամք է պահանջում, որը կատարում եմ բազայում:
Խաղընկերներիցս ոչ մեկի հետ չեմ շփվում: Շփվում եմ միայն դարպասապահների մարզչի ու ֆիզիոթերապևտի հետ: Նրանց հետ նույնպես անհրաժեշտ հեռավորությունը պահում եմ»,-ասել է Բեքերը:
Աշխարհում այս պահի դրությամբ կորոնավիրուսից մահացել է ավելի քան 13 հազար մարդ: