Metaratings-ի փոխանցմամբ՝ Դորտմունդի «Բորուսիան» Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո, որում գերմանական թիմը հունիսի 1-ին կխաղա Մադրիդի «Ռեալի» հետ, կդիտարկի «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերը ձևակերպելու տարբերակը։
Ըստ աղբյուրի՝ «Կրասնոդարը» դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել։
Չեմպիոնների լիգայի եզրափակիչից հետո գերմանական ակումբը կքննարկի տրանսֆերային բոլոր հարցերը, այդ թվում՝ Էդուարդ Սպերցյանի հնարավոր տեղափոխությունը։
2023/24 մրցաշրջանում Սպերցյանը կրասնոդարյան թիմի կազմում անցկացրել է 33 հանդիպում, որոնցում դարձել է 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ավելի վաղ Transfermarkt-ը հայտնել էր, որ «Բորուսիան» Էդուարդին դիտարկում է որպես Մարկո Ռոյսին փոխարինող, ով ամռանը կլքի դորտմունդյան թիմը։