«Արարատ-2»-ի ֆուտբոլիստ Արմեն Անդրեասյանը նույնիսկ այս օրերին շարունակում է մարզումները.
Տեսանյութը հրապարակվել է «Արարատի» ֆեյսբուքյան էջում, իսկ «Արարատ-2»-ի գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանը մեկնաբանություններում նշելէ մի շարք ֆուտբոլիստների անուններ ու ընդգծել՝ նրանք ևս քրտնաջան աշխատում են, ինչպես՝ ամբողջ թիմը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է մինչև մարտի 23-ը դադարեցնել ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը: Ըստ այդմ՝ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ, Առաջին խմբի առաջնության 22-րդ և 23-րդ տուրերի, ինչպես նաև VBET Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումները հետաձգվել են: