«Վալենսիայի» պաշտպան Էսեկիել Գարայը հայտնվել է իտալական «Ռոմայի» հետաքրքրության կենտրոնում: Այս մասին տեղեկացնում է Corriere dello Sport-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, հռոմեացիները մտադիր են հաջորդ ամռանն ուժեղացնել պաշտպանական գիծը և փորձելու են ձեռք բերել 33-ամյա արգենտինացուն՝ որպես փոխարինող Քրիս Սմոլինգին, ով մրցաշրջանի վերջում հնարավոր է հեռանա թիմից:
Գարայի գործող պայմանագիրը «Վալենսիայի» հետ ուժի մեջ է մինչև 2020 թվականի հունիսը: