«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտարարել է, որ չի փոխի իր որոշում և մրցաշրջանի ավարտից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ թիմի խաղացողներ Մանուել Նոյերն ու Թոմաս Մյուլերը հորդերել են ակումբի ղեկավարությանը թիմում պահել 50-ամյա մասնագետին։
«Սա իմ վերջին մամուլի ասուլիսն է որպես «Բավարիայի» մարզիչ։ Բանակցություններ եղան, բայց մենք համաձայնության չեկանք… ուստի փետրվարին իմ կայացրած որոշումը մնում է ուժի մեջ»,- Տուխելի խոսքն է մեջբերել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։