«Ինտեր Մայամիի» սեփականատեր Դևիդ Բեքհեմը ցանկանում է իր թիմում տեսնել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվային։
Mirror-ի տեղեկություններով՝ Բեքհեմը պատրաստ է Սիլվային դարձնել MLS-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը, միայն թե նա միանա ակումբին։
«Մանչեսթեր Սիթիի» հետ Սիլվայի պայմանագրի ժամկետը լրանում է այս ամառ։ Դեռևս մրցաշրջանի մեկնարկում հայտնի դարձավ, որ սա Սիլվայի վերջին մրցաշրջանն է «քաղաքաբնակների» կազմում։
«Ինտեր Մայամին» այս տարվանից հանդես է գալու MLS-ում։
























































