Գերմանիայի առաջնության 33-րդ տուրի՝ «Վոլֆսբուրգի» հետ խաղից առաջ «Բավարիայի» մարզիչ Թոմաս Տուխելը գնահատել է թիմի՝ երկրորդ տեղի համար պայքարում «Շտուտգրատից» առաջ անցնելու շանսերը։
«Թոմաս Մյուլլերը, օրինակ, վաղը պատրաստ կլինի: Նրա համար նորմալ է ամեն ինչ տալ, երբ հագնում ես այս մարզաշապիկը: Մենք ցանկանում ենք հաղթել վաղվա խաղում։ Մենք գիտենք, թե ինչի հետ պետք է պայքարենք։ Մենք ցանկանում ենք հաղթել մնացած երկու խաղերում էլ»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Տուխելը։
«Բավարիան» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը՝ մեկ միավորով զիջելով «Շտուտգարտին»։
























































