Խավի Սիմոնսը չի ցանկանում վերադառնալ ՊՍԺ՝ «Լայպցիգում» վարձակալության ժամկետի ավարտից հետո:
Գերմանական ակումբը բանակցություններ է վարում փարիզցիների հետ հոլանդացի 21-ամյա կիսապաշտպանին գնելու համար։
Սիմոնսի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև Պրեմիեր լիգայի ակումբները։
Կիսապաշտպանի վարձակալության ժամկետն ավարտվում է հունիսի 30-ին:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի 31 խաղում Սիմոնսը դարձել է 7 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։