Երեկ՝ մայիսի 9-ին, «Բայերը» Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Բայերը» ոչ-ոքի խաղաց «Ռոմայի» հետ (2:2) և դուրս եկավ եվրագավաթային երկրորդ խոշորագույն խաղարկության եզրափակիչ (4:2 ընդհանուր հաշվով):
Այսպիսով, 2001/2002 մրցաշրջանից հետո առաջին անգամ երկու գերմանական թիմեր դուրս են եկել միջազգային խոշոր մրցաշարերի եզրափակիչ։ Ավելի վաղ «Բորուսիան» (Դորտմունդ) դուրս էր եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ 1/2 եզրափակչում հաղթելով ՊՍԺ-ին (2:0 ընդհանուր հաշվով):
Գերմանական ակումբները պատմության մեջ վեցերորդ անգամ նույն մրցաշրջանում կմասնակցեն Չեմպիոնների լիգայի/ԿԼ և Եվրոպա լիգայի/ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակիչներին։
Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Բորուսիան» կխաղա Մադրիդի «Ռեալի» հետ։ Հանդիպումը «Ուեմբլի» մարզադաշտում կկայանա հունիսի 1-ին։
Եվրոպա լիգայի եզրափակչում «Բայերը» կխաղա «Ատալանտայի» հետ։ Խաղը կկայանա մայիսի 22-ին։