Երեկ՝ մայիսի 9-ին, «Բայերը» Եվրոպա լիգայի երկրորդ կիսաեզրափակիչ խաղում ոչ-ոքի խաղաց «Ռոմայի» հետ (2:2) և դուրս եկավ եվրագավաթների երկրորդ կարևորագույն խաղարկության եզրափակիչ (4:2 ընդհանուր հաշվով):
Այսպիսով, գերմանական թիմը 2002 թվականից ի վեր առաջին անգամ դուրս եկավ եվրագավաթների եզրափակիչ։ Այդ տարի «Ռեալը» դուրս էր եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ 1։2 հաշվով պարտվել էր Մադրիդի «Ռեալին»։
Ընդհանուր առմամբ, «Բայերը» երրորդ անգամ կխաղա եվրագավաթների եզրափակիչում։ Առաջինը 1987/1988թթ. էր, երբ թիմը երկուխաղյա դիմակայության արդյունքում ուժեղ գտնվեց «Էսպանյոլից» (3:3, 11մ.՝ 3:2):
Եվրոպա լիգայի եզրափակչում «Բայերը» կխաղա «Ատալանտայի» հետ։ Հանդիպումը կկայանա մայիսի 22-ին։
Ավելի վաղ «Բայերը» ակումբի պատմության մեջ առաջին անգամ ժամանակից շուտ հռչակվել էր Գերմանիայի չեմպիոն։