«Բայերը» վերջին րոպեներին փրկվեց պարտությունից «Ռոմայի» դեմ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում (2:2)։
Այսպիսով՝ «Բայերն» իր անպարտելի շարքը հասցրեց 49 հանդիպման: Խաբի Ալոնսոյի թիմն այս մրցաշրջանում երբեք չի պարտվել՝ 40 հաղթանակ և 9 ոչ-ոքի:
Գերմանական ակումբը եվրոպական ֆուտբոլի ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով «Բենֆիկայի» ռեկորդը (48 անպարտելի խաղ բոլոր մրցաշարերում՝ 1963 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 1965 թվականի փետրվարի 7-ը)։