«Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խոսել է Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ռոմայի» նկատմամբ տարած հաղթանակը (2:0)։
«Սա լուրջ և զգույշ հանդիպում էր: Նրանք ունեին գոլ խփելու իրենց հնարավորությունները: Մենք առաջ անցանք, ինչը մեզ ավելի մեծ վստահություն տվեց: Երկրորդ խաղակեսում մենք ոչինչ չզիջեցինք, գիտեինք, որ եթե զգույշ լինենք, ապա հնարավորություններ կունենայինք: 2:0 հաշիվը լավ արդյունք է, ուստի տուն ենք գնում ուրախ։ Այն, ինչ մենք անում ենք այս մրցաշրջանում, հիանալի է: Մենք ունենք շատ բարձր մակարդակի որակյալ խաղացողներ։ Մենք չենք ուզում կանգ առնել, մենք պետք է շարունակենք նույն ոգով մինչև մրցաշրջանի ավարտը»,- Խաբի Ալոնսոյի խոսքն է մեջբերել Sky Sport Italy-ն։
























































