Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը հայտնել է, որ չի թողնի իր պաշտոնը՝ Մյունխենի «Բավարիայում» աշխատելու համար։
«Ես ամբողջ սրտով աջակցում եմ Ավստրիայի հավաքականին: Ինձ դուր է գալիս այս մարտահրավերը և վճռական եմ տրամադրված հաջողությամբ շարունակելու մեր ընտրած ճանապարհը: Ուզում եմ ընդգծել, որ սա մերժում չէ «Բավարիային» , այլ որոշում՝ հօգուտ իմ թիմի և մեր ընդհանուր նպատակների։ Մենք լիովին կենտրոնացած ենք Եվրո-ի վրա։ Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի հնարավորինս հեռու գնանք մրցաշարաում»,- Ռանգնիկի խոսքն է մեջբերել Ավստրիայի ֆուտբոլի ֆեդերացիան։
Հիշեցնենք, որ 65-ամյա Ռանգնիկն Ավստրիայի հավաքականը գլխավորում է 2022 թվականից։ Նրա գլխավորությամբ Ավստրիայի հավաքականը Եվրո 2024-ի ուղեգիր է նվաճել։