«Բորուսիայի» պաշտպան Մաթս Հումելսը մեկնաբանել է ՊՍԺ-ի նկատմամբ տարած հաղթանակը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում։
«Այսօր մենք հիանալի հանդիպում անցկացրինք, ցուցադրեցինք շատ հասուն և լավ խաղ՝ օգնելով միմյանց։ Հեշտ չէ հանգիստ մնալ և ճիշտ որոշումներ կայացնել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում, բայց մենք դա լավ էինք անում երկար ժամանակ: Իհարկե, մենք ցանկանում ենք գնալ «Ուեմբլի», բայց երեքշաբթի Փարիզում ևս մեկ բարդ հանդիպում է լինելու։ Եթե ցանկանում ենք դուրս գալ եզրափակիչ, ապա պահենք հաղթական հաշիվը Փարիզում»,- Հումելսի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Պատասխան խաղը կկայանա մեկ շաբաթ անց՝ մայիսի 7-ին, Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00։