Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Յոսուա Կիմիխը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Ռեալի» հետ խաղի մասին (2-2)․
«Կարծում եմ՝ մենք ավելի լավ խաղացինք և գոլ խփելու ավելի շատ հնարավորություններ ունեինք: Իհարկե, ցավալի է, որ մրցակիցը 11 մետրանոցից հավասարեցրեց հաշիվը։
Բայց մենք տեսանք, որ ավելի քան ունակ ենք պայքար մղելու, եղան դրվագներ, երբ վերահսկում էինք խաղը և պահեր ստեղծում։
Մենք կարող ենք դա անել նաև հաջորդ շաբաթ: Դեռ ոչինչ որոշված չէ, բայց հաղթողը առաջ կգնա»,- Կիմիխի խոսքերն է մեջբերում «Բավարիայի» պաշտոնական կայքը։