«Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները հաստատել է, որ ակումբը բանակցություններ է վարում Ռալֆ Ռանգնիկի հետ։
«Այժմ մենք ակտիվ բանակցությունների մեջ ենք Ռալֆի հետ, բայց պետք է սպասել ևս մի քանի օր:
Նա հիանալի ֆուտբոլային մասնագետ է։ Եթե ամեն ինչ ստացվի, ապա դա շատ լավ ընտրություն կլինի»,- Հայների խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիայի» պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսը կողմ է 65-ամյա Ռանգնիկին թիմի նոր գլխավոր մարզիչ նշանակելուն։