ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն իր վերաբերմունքն է արտահայտել այն փաստի առնչությամբ, որ ԶԼՄ-ներն իր թիմին ֆավորիտ են համարում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ Դորտմունդի «Բորուսիայի» հետ հանդիպումներում։
«Մամուլը ՊՍԺ-ին ֆավորի՞տ է համարում: Դրա համար ասում եմ, որ մամուլը գրեթե ոչինչ չգիտի ֆուտբոլի մասին։ Ներողություն…
Մենք ցանկանում ենք վայելել հատուկ խաղ Եվրոպայի հատուկ մարզադաշտում և փորձել գոհացնել մեր երկրպագուներին՝ դուրս գալով եզրափակիչ»,- Էնրիկեի խոսքերը մեջբերում է լրագրող Ադրիեն Գրեյները X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):