ՈւԵՖԱ-ն հայտնել է, որ Ազգերի լիգայի եզրափակիչ հատվածը, Եվրոպայի երիտասարդական ու կանանց առաջնությունը, որը նախատեսված է 2021 թվականին, կհետաձգվեն:
«Եվրո-2020-ի անցումային խաղերը, որոնք նախատեսված են 2020 թվականի մարտին, կկայանան 2020 թվականի հունիսին՝ միջազգային խաղերի համար նախատեսված պատուհանի ընթացքում: Ժամկետները կարող են փոխվել՝ իրավիճակի գնահատումից հետո:
Եվրոպական որակավորման երրորդ ու չորրորդ տուրերը, որոնք նախատեսված են 2021-ի հունիսին, կհետաձգվեն:
ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի եզրափակիչ հատվածը, երիտասարդների ու կանանց Եվրո-ն, որոնք պետք է կայանային 2021 թվականի հունիս-հուլիս ամիսներին, կտեղափոխվեն: Ակումբները իրենց ֆուտբոլիստներին բաց կթողնեն հավաքականներ՝ բոլոր հետաձգված մրցաշարերին»,- ասվում է ՈւԵՖԱ-ի տարածած հաղորդագրության մեջ:
ՈւԵՖԱ-ն կորոնավիրուսի պատճառով 1 տարով հետաձգել է Եվրոպայի առաջնությունը: Մրցաշարը կկայանա 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը: