Ռոբերտ Լևանդովսկին նշել է, թե գերմանական որ ակումբին կցանկանար տեսնել Չեմպիոնների լիգայի հաղթողի կարգավիճակում։
— Եթե կարողանայիք որոշել Չեմպիոնների լիգայի հաղթողին և ընտրեիք «Բավարիայի» ու «Բորուսիայի» միջև, ո՞ր թիմին նախապատվություն կտայիք։
— «Բավարիայում» խաղացել եմ ութ տարի։ Այդ պատճառով այն իմ սրտում մի փոքր ավելի շատ տեղ է զբաղեցնում, քան Դորտմունդը։ Ես կընտրեի «Բավարիան», — ասել է «Բարսելոնայի» հարձակվողը Bild-ին տված հարցազրույցում։
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Բավարիան» կհանդիպի Մադրիդի «Ռեալին», իսկ «Բորուսիան»՝ ՊՍԺ-ին։