Նախկին դարպասապահ և Մյունխենի «Բավարիայի» խորհրդի նախկին նախագահ Օլիվեր Կանը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի` «Ռեալ»-«Մյունխեն» հանդիպման մասին։
«Բավարիա»-«Ռեալ» դիմակայությունն այն հանդիպումներն են, որոնք բորբոքում են ֆուտբոլիստների կրքերը։ Առաջ, «Բավարիա»,- գրել է Կանը X սոցիալական ցանցի (նախկինում՝ Twitter) իր էջում։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի «Բավարիա» — «Ռեալ» առաջին հանդիպումը կկայանա երեքշաբթի օրը՝ ապրիլի 30-ին:
Եվրագավաթների ամենահեղինակավոր մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլում «Ռեալը» հաղթել է Չեմպիոնների լիգայի գործող հաղթող «Մանչեսթեր Սիթիին», իսկ «Բավարիան» ուժեղ է գտնվել Լոնդոնի «Արսենալից»։