Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Ջոշուա Կիմիխը խոսել է իր ապագայի մասին՝ կապված «Բարսելոնայի» կողմից իր նկատմամբ հետաքրքրության հետ:
«Սկզբում կխոսեմ «Բավարիայի» հետ: Բայց, իհարկե, «Բարսելոնան» և «Ռեալը» հիանալի ակումբներ են, որոնք ունեն զարմանալի պատմություն»,- Կիմիխի խոսքերն է մեջբերում «Football España»-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ «Բավարիան» պատրաստ է առաջիկա ամռանը բաժանվել 29-ամյա աջ պաշտպանից, եթե նա մինչ այդ չերկարաձգի աշխատանքային պայմանագիրը մյունխենցիների հետ։
Նշվում էր, որ գերմանական ակումբի ղեկավարությունը մտադիր է ֆուտբոլիստի համար վաստակել առնվազն 50 միլիոն եվրո: Այս մրցաշրջանում Կիմիխը բոլոր մրցաշարերում մասնակցել է 38 հանդիպման, որոնցում դարձել է 2 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 60 միլիոն եվրո: