Գերմանիայի Բունդեսլիգայի 30-րդ տուրում «Մայնցն» ընդունել էր «Քյոլնին»։
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
29-րդ րոպեին տանտերերից հաշիվը բացեց Լեոնարդո Բարեյրոն։ Երկրորդ կեսի սկզբնամասում հյուրերից չկարողացավ 11 մետրանոցը հստակ իրացնել Լուկա Վալդշմիդտը։
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնի» կազմում փոխարինման մտավ 83-րդ րոպեին։ «Քյոլնը» փրկվեց պարտությունից 90+5-րդ րոպեին Ֆլորիան Կայնցի՝ 11 մետրանոցից խփած գոլի շնորհիվ։ 11 մետրանոցը վաստակեց Սարգիս Ադամյանը։
«Քյոլնը» 23 միավորով նախավերջին տեղում է և 5 միավորով է զիջում «Մայնցին»։