Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին անվանել է ժամանակակից լավագույն խաղացողը.
«Կարծում եմ՝ Կրիշտիանու Ռոնալդուն հիմա լավագույնն է աշխարհում: Նա ամենակայուն խաղացողն է: Բայց, իհարկե, չի կարելի մոռանալ Մեսսիի մասին»,- Պելեի խոսքերն է փոխանցում A Bola-ն:
Խոսելով պատմության լավագույն ֆուտբոլիստի մասին՝ Պելեն նշել է.
«Բարդ հարց է: Չի կարելի մոռանալ Զիկոյի, Ռոնալդինիոյի, Ռոնալդոյի, եվրոպացիներից՝ Բեկենբաուերի, Կրույֆի մասին … իմ մեղքը չէ, բայց ես կարծում եմ՝ Պելեն ավելի լավն էր, քան նրանք: Ինչո՞ւ. քանի որ նրանց բոլորին համեմատում են ինձ հետ»,- ասել է Պելեն: