Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի ապագայի մասին։
«Ո՞ր թիմն է ամենաշատը համապատասխանում Մբապեին: Նա կարող է տեղափոխվել «Բավարիա»։ Ես նրան խորհուրդ կտայի ժամանակ անցկացնել այստեղ՝ Մյունխենում։ Նման խաղացողը կարող է ուժեղացնել ցանկացած թիմ, այնպես որ միշտ ավելի լավ է, եթե նա խաղա քո հետ այլ ոչ թե քո դեմ»,- Մուսիալայի խոսքն է մեջբերել Bild-ը։
Մբապեն ՊՍԺ-ում խաղում է 2018 թվականից։ Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: