Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը հաստատել է տեղեկությունը, որ բանակցություններ է վարում «Բավարիայի» հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ավստրիացի մասնագետն այս շաբաթ կարող է գլխավորել մյունխենյան թիմը։
«Բավարիան» կապվեց ինձ հետ, և ես այդ մասին հայտնեցի Ավստրիայի ֆուտբոլի ֆեդերացիային։ Այս պահին ես կենտրոնացած եմ Ավստրիայի հավաքականի և Եվրոյի վրա։
Եթե «Բավարիան» ինձ ասի՝ «Մենք ուզում ենք քեզ տեսնել մեր թիմում», ապա ես պետք է ինքս ինձ հարցնեմ՝ արդյոք ես դա ընդհանրապես ուզում եմ»,- Ռանգնիկի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Ռանգնիկը նախկինում գլխավորել է «Մանչեսթեր Յունայթեդը», «ՌԲ Լայպցիգը», «Շալկեն», ինչպես նաև աշխատել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» համակարգում։
























































