«Բավարիան» գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածուների թվում դիտարկում է Ունայ Էմերիին։
Լրագրող Քրիստիան Ֆալկի կարծիքով՝ «Աստոն Վիլլայի» մարզիչը համարվում է Թոմաս Տուխելին փոխարինելու ֆավորիտներից մեկը: Մյունխենյան ակումբը դիտարկում է նաև Ռալֆ Ռանգնիկին թիմ հրավիրելու տարբերակը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էմերին կարող է երկարաձգել պայմանագիրը «Ասթոն Վիլլայի» հետ մինչև 2027 թվականը։