Ապրիլի 21-ին կայացան ՀՀ ֆուտզալի Բարձրագույն խմբի 2023/2024 թթ․առաջնության եզրափակչի և երրորդ տեղի երկրորդ հանդիպումները, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Դիմակայության երկու խաղերի արդյունքում երրորդ տարին անընդմեջ ֆուտզալի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը նվաճեց «Երևան ՖԱ»-ն։
Երրորդ տեղի համար պայքարում ավելի ուժեղ էր «Էկովիլը», որը երկրորդ խաղում ևս հաղթանակ տոնեց «Թիմ ՖԱՖ»-ի նկատմամբ։
Եզրափակիչ
«Լեոսթանդքոյին» — «Երևան ՖԱ»` 3:7 (1:3)
3-րդ տեղի համար հանդիպում
«Թիմ ՖԱՖ» — «Էկովիլ ֆզ»` 2:4