Երեկ՝ ապրիլի 21-ին, կայացավ Գերմանիայի Բունդեսլիգայի 30-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպեցին «Բորուսիա Դ»-ն ու «Բայերը»։ Հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով։
Այսպիսով, Խաբի Ալոնսոյի թիմն այժմ բոլոր մրցաշարերում առանց պարտության 45 հանդիպումների շարք ունի՝ 38 հաղթանակ, 7 ոչ-ոքի։
Սա ռեկորդ է թոփ 5 առաջնությունների համար։ Նախորդ ռեկորդը պատկանում էր «Յուվենտուսին»։
Հիշեցնենք, որ Լևերկուզենի «Բայերը» զբաղեցնում է առաջին տեղը Բունդեսլիգայի 2023/2024 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում։ Թիմը 30 խաղում վաստակեց 80 միավոր և նախորդ տուրում ժամկետից շուտ դարձավ Գերմանիայի չեմպիոն։